News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ–ի կանոնադրության փոփոխության խնդիր մենք չենք դնում, մենք հարց ենք տալիս՝ ինչ է նշանակում այն փաստը, որ դուք զենք եք վաճառում մի երկրի, որը սպառնում է մեր մայրաքաղաքը գրավել, ու մենք այդ հարցի պատասխանը ստանալու ենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բելառուսի նախագահը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին եւ ասում՝ Աստանայում այսպես եղավ, այս խնդիրը կա, այն խնդիրը կա։ Եղե՞լ է մի դեպք, որ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին եւ ասի, որ Ադրբեջանից եկել, զենք են ուզում, այսպիսի քննարկում եղավ, այս գնով են ուզում, այս զենքից են ուզում, ըսենց զենք են ուզում, մենք էլ մտածում ենք՝ տանք թե չէ։ Եղե՞լ է այսպիսի իրավիճակ, չի եղել, իսկ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրած է, որ ռազմաքաղաքական դաշնակիցներ են։ Մենք կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում։ Ասում ենք՝ առնվազն տարօրինակ է, որ փակ խոսակցությունը պատմում են դաշինքի կողմ հանդիսացող երկրի հակառակորդին, որը հայտարարում է, թե գրավելու է Հայաստանի մայրաքաղաքը։ Զենքը վաճառում եք, որ մեր մայրաքաղաքը գրավե՞ն, այսինքն քաջալերո՞ւմ եք մեր մայրաքաղաքի գրավումը, եւ մտածում եք, որ մենք պիտի ասենք՝ լավ այս անգամ էլ այսպես եղավ, ոչինչ։ Չի լինելու նման բան»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ Հայաստանն այսօր ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի տեղ ոչ մի բիզնես չունի եւ միայն մտածում է Հայաստանի մասին. «Նախկին կոալիցիոն մեծ–մեծ բրդողները թող ասեն՝ նախկինում ինչ են արել, ոչ մի բան էլ չեն արել, բերանները ջուր առած նստել են, որովհետեւ մտածել են՝ այստեղ այսքան բիզնես ունենք, այնտեղ այդքան բիզնես ունենք։ Նոր իրավիճակը սա է, երբ Հայաստանը ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի տեղում ոչ մի բիզնես չունի»։

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ նախագահը ՀԱՊԿ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյա, Փաշինյանն ասաց. «ՌԴ դիրքորոշումը համարում եմ խիստ կառուցողական»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից նոյեմբերի 2–ին։

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումից հետո Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն հանդիպել էր Ադրբեջանի դեսպանի հետ, ինչից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Լուկաշենկոն պետք է բացատրություններ տա այդ քայլը կատարելու համար: Դրան ի պատասխան՝ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Փաշինյանը հավանաբար իրեն միջազգային դատախազի տեղ է դրել»:

ՀԱՊԿ-ի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ որոշում կկայացվի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ