News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից:

Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից եւ ժամը 19:45-ից։

Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար եւ մինչեւ 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 օր)՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով.

2) դեկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ (6 օր)՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով։

Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 oր)՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3-ական րոպե վճարովի հիմունքներով.

2) դեկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ`  3-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով.

3) դեկտեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 5-ական րոպե վճարովի հիմունքներով։

Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է նաեւ, որ ԿԸՀ  համացանցային կայքում՝ «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում, որոնման հնարավորությամբ տեղադրված են ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները: ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաեւ ստանալու տեղեկատվություն` ընտրական տեղամասերի եւ միեւնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ