News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում այսօր՝ նոյեմբերի 20-ի առավոտյան երթեւեկությունը երկկողմանի դադարեցվել է։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը եւ սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։ Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից եւ քննչական մարմիններից։

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Գեղարքունիքի մարզային վարչությունից եւ Սեւանի բաժնից:

Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհը փակել են 2 կալանավորված անձանց հարազատները եւ այդ անձանց դատախազությունը մեղադրում է մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ այդ ամենը սարքված է եւ դրա հետեւում կանգնած է Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ այդ տարածքի իրավապահ համակարգի մի քանի աշխատակիցներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավիճակի մասին տեղեկացել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանը, ում հանձնարարականով արդարադատության փոխնախարարն ընդունելու է ակցիայի մասնակիցներին, ու այս պահին արդեն ճանապարհը բացվել է, եւ բողոքի ակցիայի մասնակիցները մեկնում են Երեւան՝ հանդիպելու արդարադատության փոխնախարարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ