News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին այն հսկայական քարոզչական նյութի համար, որ տրվեց մեզ, շնորհակալություն բավականին անկեղծ խոսակցության համար մեր հանդեպ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի մամուլի ասուլիսին։

«Մեզ հետ անկեղծ էիք, Հանրապետականներին չեք սիրում, խոտացել եք արմատախիլ անել, այսօր էլ մեզ ջախջախում էիք ուղիղ եթերում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք։ Ուղիղ եթեր մտնելու ցանկությունս առաջացավ ձեր պատճառով, խանդի տեսարանի պատճառով, որ արտահայտեցիք իմ ընկերների հանդեպ, որոնք հանդգնել են «լայվ» մտնել, ըստ ձեզ դա միայն ձեր մենաշնորհն է։ Պարոն վարչապետ, քիչ առաջ ասում էիք՝ բոլոր խոստումները կատարել եք, արհեստական մենաշնորհներն եք վերացրել, դուք չունեք մենաշնորհ «լայվի» եւ մի դիտարկեք ձեզ մոնոպոլիստ, մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին, Վիգեն Սարգսյանին, Էդուարդ Շարմազանովին»,– ասաց Արմեն Աշոտյանը։

Տպել
Ամենաշատ