News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Միխայիլ Սաակաշվիլիի եւ Թեմուր Ալասանիայի զրույցի ձայնագրության փորձաքննության արդյունքներով հաստատվել է նրանց ձայների իսկությունը: Այս մասին «ИнтерпрессНьюс»-ին հայտնել են երկրի ՆԳՆ-ից՝ պարզաբանելով, որ հիմա քննությունն աշխատում է անձանց նույնականացման ուղղությամբ, որոնք այս ձայնագրությունը տարածել են:

«Քննության շրջանակում անցկացված տարբեր քննչական գործողությունների եւ ձայնագիտական փորձաքննությունների արդյունքում նույնականացվել է, որ նշված ձայնագրության մեջ, որը տարածվել է «Միխայիլ Սաակաշվիլիի եւ Թեմուր Ալասանիայի զրույցի տեսագրություն» անունով, ձայները պատկանում են Թեյմուրազ Ալասանիային եւ Միխայիլ Սաակաշվիլիին: Անմիջապես տեղեկացնենք, որ քննությունն աշխատում է նաեւ այն անձանց նույնականացնելու ուղղությամբ, որոնք այդ ձայնագրությունը ձեռք են բերել եւ տարածել, ինչի համար կատարվում են համապատասխան քննչական գործողություններ»,- հայտարարել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ ուկրաինական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակել՝ ենթադրաբար Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի եւ նրա քեռու Թեյմուրազ Ալասանիայի զրույցից: Սրա հետ կապված 2018-ի նոյեմբերի 2-ին Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտում քննություն էր սկսվել Վրաստանի ՔՕ 158 հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, որը նախատեսում է մասնավոր հաղորդակցության խախտում: ՆԳՆ-ից հայտնել են, որ քննություն սկսելու հիմք են հանդիսացել տարբեր լրատվամիջոցներով 2 ձայնագրության տարածումը՝ «Պատրաստ եմ միլիոն դոլար վճարել նրան, ով դիպուկահար հրացանով կսպանի Բիձինային» կոչվող ձայնագրությունը, եւ «Միխայիլ Սաակաշվիլիի եւ Թեմուր Ալասանիայի զրույցի տեսագրություն» կոչվող տեսանյութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ