News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շատ անհամեստ գնահատական տվեցիք ձեզ, որ 100 տոկոսով իրականացրել եք ձեր խոստումները, դա այդպես չէ։ Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ձեր խոստումների ցանկում գրված է մեզ իշխանությունից հեռացնելը, պարոն վարչապետ, հասկանում եմ, որ այլ ավելի շոշափելի «ձեռքբերում» ձեզ վերագրել չեք կարող, դրա համար գիտակցաբար մանիպուլյացիայի ենթարկեցիք։ Մայիսի 8–ին, երբ դուք դարձաք վարչապետ, մենք արդեն հեռացված էինք իշխանությունից, այսինքն դա ձեզ վրա մի գրեք, իհարկե, դուք եք առաջնորդել շարժումը, բայց ձեր կառավարության ձեռբերումը չէ մեր հեռացումը, մենք հեռացել էինք, երբ դուք իշխանության եկաք։ Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհքը չէր, դա քաղաքական ակտիվիստ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի շնորհքն էր, դա մի գրեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրեդիտ քարտի վրա»,– ասաց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Փաշինյանի կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին, Աշոտյանը նշեց, որ այն ավելի շատ հիշեցնում է քաղաքական դրդապատճառներով պրոցեսներ, քան օրենքի երկրում իրավական գործընթաց. «Անմեղության կանխավարկածը ձեր ջանքերի շնորհիվ ջնջվել է, այն այլեւս գոյություն չունի։ Հայաստանում հարուցված քրեական գործերից ոչ մեկը դեռ չի ավարտվել, մի տվեք դատավճիռներ, մի տվեք մեղավորների անուններ, որովհետեւ դուք չեք որոշողը՝ ով է մեղավոր, ով ոչ, դուք չեք դատավորը։ Ձեր հակակոռուպցիոն պայքարը վհուկների որս է հիշեցնում, իրական պայքարը ինստիտուտներ եւ գործընթացներ հիմնադրելու մեջ է, եթե ուզում էիք պայքար մղել եւ սեփական մտքեր չունեիք, վերցնեիք Հայաստան–Եվրամիություն համաձայնագիրը, այնտեղ բազմաթիվ հոդվածներ կան, եւ դրանք որպես ռեֆորմ իրականացնեիք»,– նշեց Աշոտյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ