News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հեռուստատեսային «Աստղերի հետ պարեր.յունիորներ» շոուի հաղորդավար Ֆրենկի Մունիզը Twitter–ում պատմել է, թե ինչպես է կորցրել ձեռքբերածը միայն այն պատճառով, որ իր կատուն սովորել է բացել ջրատարի ծորակը, փոխանցում է «Լենտան»։

Մունիզի խոսքով՝ ինքը մի քանի օրով գնացել էր հորեղբոր հուղարկավորությանը, իսկ երբ վերադարձել է, նկատել է, որ տան 5-ից 4 հարկը ջրով է ծածկված։

«Այն ամեը, ինչ ունեմ, ոչնչաաված է։ Ամեն պատը, արվեստի ստեղծագործությունները, անձնական լուսանկարները, կահույքը...Եվ դա այն պատճառով, որ իմ կատուն մի քանի օր առաջ, երբ մենք տանը չէինք, պատահաբար բացել է ծորակը»,–բողոքում է նա։

Մունիզը խոստովանել է, որ այդ 2 օրվա ընթացքում ավելի շատ է արտասվել, քան ամբողջ կայնքում։

Inside Edition պարբերականը պատճառված վնասները մի քանի միլիոն դոլար է գնահատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ