News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն ոչնչացրել է 10 պահակակետ, որոնք տեղակայված էին Հարավային Կորեայի հետ սահմանին ապառազմականացված գոտում՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Զինվորականները պահակակետերը պայթեցնելուց առաջ այդ մասին ծանուցել են Հարավային Կորեային։

Տեղեկացվում է, որ Փխենյանն այդ որորշումն ընդունել է, որպեսզի նվազեցնի Սեուլի հետ հարաբերություններում լարվածությունը եւ կանխի ապառազմականացված գոտում անցանկալի դեպքերը։ Հարավային Կորեան էլ պարտավորվել է 10 պահակակետ իր տարածքում ոչնչացնել։

Այս ամենի հետ մեկտեղ, Սեուլն ու Փխենյանն իրենց տարածքներում կպահպանեն մեկական պահակակետ, որոնք «պատմական նշանակություն կունենան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ