News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիտվայի սեյմը Ինտերպոլից դուրս գալու հնարավորության մասին բանաձեւ է ընդունել, եթե կազմակերպության ղեկավար ընտրվի ռուս Ալեքսանդր Պրոկոպչուկը, հաղորդում է  Delfi-ն:

Կողմ է քվեարկել 88 պատգամավոր,  ձեռնպահ՝ 7,  դեմ՝ ոչ ոք:

Մեն Խունվեյը, որը նախկինում Ինտերպոլի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում, սեպտեմբերի վերջին անհետացել էր: Ավելի ուշ պարզվել էր, որ նա ձերբակալվել է Չինաստանում, երկրի իշխանությունները նրան կասկածում են կոռուպցիայի մեջ: Խունվեյին ազատել էին պաշտոնից:

Բրիտանական Times-ը Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում գլխավոր հավակնորդ է անվանել ռուս Ալեքսանդր Պրոկոպչուկին: ԱՄՆ սենատորները դեմ են արտահայտվել կազմակերպության ղեկավարի պաշտոնում ռուսի ընտրությանը:

Ուկրաինան հայտարարել է, որ քննարկում է Ինտերպոլից երկրի անդամակցության կասեցման հնարավորությունը այն դեպքում, եթե Պրոկոպչուկը ընտրվի կազմակերպության ղեկավար:

Կրեմլը Միացյալ Նահանգներին մեղադրել է Ինտերպոլի ղեկավարի ընտրության հարցում ճնշման եւ միջամտության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ