News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնագետները Պոմպեյի պեղումների ժամանակ գտելեն տարօրինակ մի որմնանկար, որի վրա կիսամերկ կին է՝ կարապի հետ։ Սա, հավանաբար, էրոտիկայի հինավուրց դրսեւորումներից մեկն է՝ տեղեկացնում է Planet Today-ը։

Այո, Պոմպեյի բնակիչները զգացմունքների մասին ինքնատիպ պատկերացում ունեին։

Մասնագետներն ասում են, որ կնոջ ոտքերին նստած կարապը Զեւսի կերպարներից մեկն է, սակայն կինն էլ հասարակ մարդ չէ, Լեդան է՝ Սպարտայի թագուհին։

Հին վարպետի կողմից պատին արված նկարում ինտիմ հարաբերություններ են, որոնք ըստ մասնագետների՝ այն ժամանակներին շատ հատուկ սյուժե է։ Հենց այսպես էին Հին Հռոմի բնակիչները պատկերացնում աստվածների եւ կիսաստվածների միջեւ սիրային հարաբերությունները։

Ըստ առասպելների՝ Զեւսի եւ Լեդայի սիրո արդյունքում ծնվել են չորս երեխաներ, որոնք այնքան գեղեցիկ էին, որ նրանց պատճառով պատերազմ է սկսվել։ Տրոյական պատերազմը։ Սակայն դա արդեն ուրիշ պատմություն է։

Էրոտիկ որմնանկարը գտնվել է Պոմպեյի հարուստ բնակիչներից մեկին պատկանող առանձնատան ննջասենյակի պատին։ Դե իհարկե, հասարակ մարդիկ չէին կարող իրենց նման ճոխություն թույլ տալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ