News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անջատողականների հայտնի ղեկավար Խաֆիզուլլա Միրը հնդիկների կողմից վերահսկվող Քաշմիրում այսօր սպանվել է, հաղորդում է Associated Press-ը:

Ապստամբները իրենց առաջնորդի մահվան մեջ մեղադրել են Հնդկաստանի իշխանություններին: Ընդ որում ոստիկանությունում հայտնել են, որ Միրը սպանվել է զինվորականների կողմից:

Գործակալությունը հաղորդում է, որ Միրը բանտից ազատվել է անցյալ ամիս՝ Հնդկաստանում երկու տարվա ազատազրկումից հետո:
Միրը Թեհրիք-է-Հուրրիյաթ խմբավորման առաջնորդն է, որը պայքարում է հնդկական Քաշմիր շրջանի ինքնիշխանության համար եւ սպանվել է սեփական տանը՝ Աքաբալ շրջանում:

Նշվում է, որ հարձակման արդյունքում վիրավորվել է նաեւ Միրի կինը:

Մահացածի կողմնակիցները նշել են, որ մինչ այդ Միրը բազմիցս հեռախոսով սպառնալիքներ էր ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ