News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտացի հնագետները հայտնաբերել են երիտասարդ կնոջ կմախք։ Նա մահվան պահին հղիության վերջին ամիսներում է եղել։ Աճյունը 3700 տարեկան է՝ տեղեկացնում է Live Science-ը։

Կմախքը գտնվել է Ասուն քաղաքի հինավուրց Կոմ-Օմբո տաճարի գերեզմանատան պեղումների ժամանակ։ Գերեզմանատունը Նուբիից եկած քոչվոր ցեղի կողմից օգտագործվել է 1750-1550թթ․ մ․թ․ա․։ 25 տարեկանում մահացած կնոջ մարմինը փաթաթել են կաշվի մեջ։ Գիտնականները կոնքոսկրերի կոտրվածքներ են հայտնաբերել։

Պտղի կմախքի դիրքն, ըստ գիտնականների, վկայում է այն մասին, որ հղիության վերջին շրջանն է եղել։ Եգիպտուհին գուցե ծննդաբերության ժամանակ է մահացել, քանի որ կոնքոսկրերի ոչ ճիշտ սերտաճումները կարող էին դժվարացնել այնտեղով պտղի անցումը։

Բացի կնոջ եւ երեխայի կմախքներից, հնագետները գերեզմանոցում կերամիկական աման եւ ջայլամի ձվի կեղեւից պատրաստված ուլունքներ են գտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ