News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չիլիի պատվիրակությունը Լոնդոնի հետ քննարկում է Զատիկի կղզու արձանի հարցը, որը 1868թ․ տարվել է Բրիտանիա, եւ արդեն 150 տարի գտնվում է Բրիտանական թանգարանում՝ տեղեկացնում է Ռիա Նովոստին։

Լոնդոն մեկնելուց առաջ Չիլիի մշակութային ժառանգության նախարար Ֆալիպե Վարդը լրագրողներին հայտարարել է, որ «մոաի արձանի համար լավագույն տեղը դրա ստեղծման վայրն է»՝ հավելելով, որ Պասխի կղզին թանգարան է բաց երկնքի տակ, եւ արձանի համար այնտեղ իդեալական պայմաններ կան։

Բազալտից արձանը, որի բարձրությունը 2,4 մետր է, կոչվում է Խոա Խականանայա, ինչը ռապա-նուի լեզվից թարգմանաբար նշանակում է «ալիք ճեղքող» կամ «գողացված կամ թաքնված ընկեր»։ Այն 1250-1500թթ․ միջեւ կառուցել են կղզու բնակիչ աբորիգենները։

1868թ․ բրիտանացի ծովային ճանապարհորդները այն տարել են Պասխից եւ նվիրել Վիկտորյա թագուհուն, ով էլ 1869թ․ արձանը նվիրել է Բրիտանական թանգարանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ