News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էկայացրել, որ թուրք իրավապահները խախտել են մարդու իրավունքները եւ առանց հիմնավոր ապացույցների կալանքի տակ են պահում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության արդեն նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել դեռեւս 2017–ին ընդունված հայցի հետ կապված։  ՄԻԵԴ–ը մի քանի կետերով բողոքներն ուսումնասիրել է եւ որոշում կայացրել՝ պարտադրել Թուրքիային՝ ազատ արձակել Սելահաթին Դեմիրթաշին։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը ձերբակալվել է «ահաբեկչական կառույցի գովք» անելու եւ «մարդկանց բռնությունների ուղղորդելու» մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ