News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։

«Վարչապետի պատասխանը կամ կարդան նրանք, ովքեր մտահոգ են հայտարարագրման և հարկման թեմայով։

Վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան, որ չկա տրանսֆերտների հարկման վերաբերյալ որեւէ նախագիծ կամ հայեցակարգ։ Ընդամենը քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, եւ այն բնավ չի նշանակում, որ հայտարարագիր ներկայացնողները պետք է հավելյալ հարկվեն։

Այսինքն` վարչապետը, մի կողմից պնդում է, որ հայտարարագրման համակարգը չի նշանակում հավելյալ հարկում, այնուհետ հակասում է ինքն իրեն՝ ասելով, որ թե ինչ է նշանակում համընդհանուր հայտարարագրում դեռ ոչ մեկ չգիտի, գաղափարի վերաբերյալ նույնիսկ թղթի վրա մի տող գրած չէ։

Ու այստեղ հարց է առաջանում, բա ի՞նչ էր այդքան երկար պատմում ՊԵԿ նախագահը հայտարարագրման մոդելների եւ առանձնահատկությունների մասին, եթե դուք այդտեղ` կառավարությունում, անգամ ընդհանուր պատկերացում չունեք դրա մասին։

Հ.Գ.1 Վերադառնամ իմ` երեկ հնչեցված թեզին. Նիկոլ Փաշինյանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին։ ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազնվորեն ասելով իրենց նպատակների մասին:

Հ.Գ.2 Պնդում եմ, որ նման գաղափար քննարկվում է կառավարությունում. Պեկի հաղորդագրությունը տեսել եք չէ՞։

Ռեզիդենտների եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներին հղում անելը վերաբերում էր նրան, որ բոլոր նրանք, ովքեր 183 օրից պակաս են աշխատում արտերկրում (ռեզիդենտներ) կհարկվեն այստեղ, եթե 23%-ի կանոնը ընդունվի: Այ թե ինչպես հաշվարկել արտերկրում աշխատողի եկամուտը, տեսնել այնտեղ վճարվող կամ չվճարվող հարկերը սա է խնդիրը: Այ որ հայտարարագրումը միանգամայն բարի նպատակներով ընդունեն, այս ամենը կտեսնեն, հետո էլ կորոշեն ու կհարկեն: Կամ ինչպես իրենք են ասում ժողովուրդը կորոշի ու կհարկվի:

Սա էր այն «շան գլուխը», որը խոստացել էի պարզաբանել երեկ։ Ժողովուրդ ջան հավատացեք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել, իսկ որ շուտով լայվ խոսելը միայն իր արտոնությունը համարող վարչապետը կապացուցի, կասկած չունեմ»,–ասվում է գրառման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ