News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչպես եւ կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6 տոկոս։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես եւ կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6 տոկոս։ Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7 տոկոս աճ։ Մինչեւ տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում 2019-ի առաջին կեսին։ Եթե անկում սկսվի դժվար կլինի վերականգնել։ Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը եւ/կամ նահանջող բանակը։ Սա պարզապես զգուշացում է։ Որոշ ոչ բանիմաց տնտեսագետներ ու պատմաբաններ մամուլում, դասագրքերում «մտքեր են շաղ տալիս» առ այն, որ 90-ականներին Հայաստանն ամենաշատ անկում ունեցող հանրապետությունն է եղել։

Չնայած իմ վարչապետության օրոք, ընդհանուր առմամբ, տնտեսական աճ է եղել, անկումը եղել է 1992-ին, այնուամնայնիվ պետք է նշեմ, որ կա ՀԲ տվյալների բազան։ Դրանից բխում է, որ 90-ականներին ամենաշատ տնտեսական անկումը եղել է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (72 տոկոս), ապա Տաջիկստանում (71 տոկոս), ապա Մոլդովայում (70 տոկոս), Ուկրաինայում (69 տոկոս), Ադրբեջանում (59 տոկոս) եւ Ղրղզստանում (55 տոկոս)։ Հայաստանում անկումը կազմել է 53 տոկոս (հիմնականում 1992-ին)։ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ ունեցելել 1994-ին՝ պատերազմի ժամանակ՝ 5,4% տոկոս։

Այդ նույն 1994-ին Վրաստանն ունեցել անկում -10 տոկոս, իսկ Ադրբեջանը՝ -19,7 տոկոս։ Հատկապես պատմաբաններին խորհուրդ կտայի նման անկապ մտքեր գրառելիս պատշաճ օգտվել վիճակագրական աղբյուրներից։ Մենք դեռ կենդանի ենք։ Պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ