News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թոշակային հիմնադրամը Սամարայի կես տարի առաջ մահացած բնակչին պաշտոնական նամակ է ուղարկել՝ հրավիրելով գալ եւ իր թաղման գումարը ստանալ՝ տեղեկացնում է Медуза-ն։

Մահացածի փեսան նամակի սքանը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նամակում կնոջը խնդրել են այցելել բաժանմունք եւ իր հետ վերցնել թոշակի թուղթը, անձնագիրը եւ իր մահվան վկայականը՝ 139 ռուբլի 6 կոպեկ ստանալու համար։

Սամարայի մարզի ՌԹՀ մամուլի ծառայությունն այդ դեպքը բացատրել է համակարգչային սխալով, որի պատճառով խառնվել են մահացածների եւ նրանց հարազատների ցուցակները։ Սխալ թույլ տված մասնագետը կարգապահական տույժի կենթարկվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ