News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այսօր 3 ու կես ժամանոց ասուլիս է տվել  և ասուլիսին ներկայացել բացառապես հայկական հագուկապով՝ ներառյալ եռագույն փողկապը։

Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները, Սերժ Սարգսյանին ու նրա թիմին լիարժեք հեռացրել են, ընտրություն կեղծելու պրակտիկան վերացրել են, մենաշնորհներ ու արտոնյալ մարդիկ չկան։

Խոպանչիներին հարկել նոր կառավարությունը չի պատրաստվում․ Փաշինյանն ընդգծեց, որ այդ գաղափարի մասին թղթի վրա նույնիսկ մի տող գրված չէ, և այնուամենայնիվ երկու օր է հանրապետականները ուղիղ եթերից դուրս չեն գալիս։

Կադրային մեծ փոփոխություններ են  սպասվում, բայց ոչ թե ավտոմատ, այլ բովանդակային, եթե Փաշինյանը մանդատ ստանա, նախարարությունների թիվը զգալի կկրճատի։ Իր կադրերի անփորձության մասին ասաց՝ իհարկե, կոռուպցիայի փորձ չունեն, և մի քանի օրինակ հիշեց, թե ինչպես և ինչու են քննադատում նախարարներին։

Կրթության նախարարի գրագիտությունը քննարկվում է ֆեյսբուք գործուղված մեծ թվով ֆեյքերի կողմից, որոնց Փաշինյանը խոստացավ ջախջախիչ պատասխան։

Մարտի 1-ի պատասխանատուների վերաբերյալ Փաշինյանը հայտարարեց, որ իր նախկին մոտեցումը չի փոխվել, նրանցից է նաև Սերժ Սարգսյանը, որին սակայն նույնիսկ դեռ չեն հարցաքննել, ինչո՞ւ․ հարցրեց լրագրողը։

Իսկ այդ գործում արդեն շատ կարևոր բացահայտումներ են եղել, բայց Փաշինյանը չի նկատել, որ դրանք փոթորիկ առաջացնեին՝ այն ուժգնությամբ, ինչպես ֆեյքերի սիրած թեմաները։

Եվս մեկ մեղք, որ նկատել է ընդդիմություն դարձած հանրապետականը, ԼԳԲՏ համայնքն աշխուժացել է, և ըստ նրանց՝ նորերի շնորհիվ։ Փաշինյանը հիշեցրեց՝ այս օրերին այլասերության աճ ահազանգողները նախկինում լուռ էին, երբ ԼԳԲՏ-ները տեղավորվել էին իրենց շարքերում։

ՀԱՊԿ-ում մեր բաժին պաշտոնի հավանական կորուստը Փաշինյանը չորրոդական հարց համարեց, ի համեմատություն անվտանգության հարցերի։

Եվ այս հարցով քննադատում է նա, ով առանց ներքնաշորի է թողել զինվորին՝ բարկացավ Փաշինյանը։

ՀԱՊԿ գործըներոջ Բելառուսի հետ կոնֆլիկտի մասին Նիկոլ Փաշինյանի նախկին ասածները ուժի մեջ են․ Երևանը ձգտելու է այդ կառույցում ճշտել փոխադարձ պարտավորությունները։

Առաջնագծում հարաբերական անդորրը Դուշանբեի պայմանավորվածություննների արդյունք է, նշեց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ իր և Ալիևի միջև գործող օպերատիվ կապը միայն հարակից բաղադրիչ է։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ծնողների ակցիան Փաշինյանի մեջ շատ հարցեր է առաջացրել՝ ո՞ւմ դեմ էր այն ուղղված, և ինչո՞ւ էր փակվում ռազմավարական ճանապարհ․ նա ընդգծեց, որ հայ գերիներին վերադարձնելու ջանքերը պետք է համապատասխանեն Հայաստանի շահերին։

Փաշինյանի ասուլիսը քարոզչական հսկայական նյութ է Հանրապետականի համար, լայվով ասել է Աշոտյանը և նաև պաշտապանել լայվով խոսելու իր իրավունքը։

Նա նաև թվարկել է, թե ինչ ձախողումներ է ունեցել այն թիմը, որի ձեռքբերումներն էր թվել Փաշինյանը։

Արփինե Հովհաննիսյանը դարձյալ ֆեյսբուքում պնդել է, որ խոպանչիներին հարկելու գաղափար կառավարությունում քննարկվում է, և Փաշինյանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին։

Երեկ գիշեր էլ Շարմազանովն էր լայվով պատմել, թե ինչու է կասկածի տակ դնում Փաշինյանի կախարդական փայտիկի զորությունը։

Իսկ այսօրվա լայվի համար Շարմազանովը անոնս է գրել ֆեյսբուքի էջում՝ կախարդական փայտիկին միացնելով նաև եռագույն փողկապը, որը ևս, ըստ նրա՝  փայտիկի պես չի կարողանալու վերացնել աղքատություն ու արտագաղթը։

Դոլարի փոխարժեքի դանդաղ անկումը շարունակվում է․ այսօր՝ նոյեմբերի 20-ին, այն կազմել է 484 դրամ։ Եվորն և բրիտանական ֆունտը ևս էժանացել են, եվրոն 553 դրամ է, ֆունտը 622, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է՝  7 ու 38 դրամ։

Հանրապետությունում նոյեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երեւանում ևս տեղումներ չեն սպասվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+13:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ