News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկահավը, որին Թրամփը ներում կշնորհի, երեքշաբթի հայտնվել է Սպիտակ տան ճապազրույցների սրահում՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Երախտագիտության օրը ԱՄՆ նախագահն ավանդաբար հումորային արարողություն է անցկացնում՝ ազգային տոնից առաջ ներում շնորհելով երկու հնդկահավերի։ Բանն այն է, որ տոնին ընդունված է հնդկահավ պատրաստել։

Այս տարի ներումը կշնորհվի Ոլոռիկ եւ Գազարիկ անուններով հնդկահավերին։ Թե նրանցից որ մեկն է հայտնվել ճեպազրույցների սրահում, Սպիտակ տունը չի հայտնում։

Թռչունը մի քանի րոպե եղել է տեսախցիկների ուշադրության կենտրոնում։

Երկու հնդկահավերն էլ ձվից հունիսի 28-ին են դուրս եկել եւ արդեն խոշոր մեծ թռչուններ են։ Ասում են, թե Ոլոռիկը սիրում է լսել քանթրի-երգիչ Բրեդ Փեյսլիի երաժշտությունը, պոպ-կորն ուտել եւ հետեւել ինքնաթիռների թռիչքին։ Նրա կյանքի նպատակը թռչել սովորելն է։ Գազարիկը, ըստ Սպիտակ տան, Էլվիս Փրեսլի է լսում, M&M's կոնֆետներ ուտում, յոգայով զբաղվում եւ երազում է հանդիպել Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի թալիսման-թռչունի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ