News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Աերոֆլոտի» հետ կապված աղմուկը շարունակվում է՝ նոյեմբերի 19-ին բարեգործական հիմնադրամի տնօրեն Միտյա Ալեշկովիչի պլատինե քարտը արգելափակել են՝ ընկերությանը Twitter-ում քննադատելու համար՝ տեղեկացնում է «Дождь» հեռուստաալիքը։

«Աերոֆլոտի» վրա քննադատությունների տարափ է տեղում, եւ նոյեմբերի 20-ին քննադատների դեմ հանդես է եկել ընկերության ղեկավար, քառակի շքանշանակիր Վիտալի Սավելեւը։ «Մարդիկ, ովքեր վիրավորում են սոցցանցերում, պետք է հասկանան, որ դրա համար ստիպված են լինելու պատասխան տալ։ Մենք նման դեպք ունեցել ենք՝ հայհոյողը պարտվեց բոլոր դատարաններում, եւ մենք նրան պատժեցինք։ Մենք քննադատությանը դեմ չենք, սակայն պետք չէ վիրավորել»,- ասել է նա։

Շատ հնարավոր է, որ հայհոյողի անվան տակ նա նկատի է ունեցել դիզայներ Արտեմի Լեբեդեւին, ով բլոգում պատմել էր, թե ինչպես իրեն 2011թ․ չեն վերադարձրել տոմսի գումարը, որը ինքը չի օգտագործել, եւ հայհոյել էր ընկերությանն ու մյուսներին էլ կոչ արել այդպես վարվել։ Դատարանը Լեբեդեւին ստիպել էր հանել սոցցանցից բոլոր հայհոյանքներն ու վիրավորանքները եւ տուգանել էր 34 000 ռուբլու չափով։

Չնայած այս ամենին՝ «Աերոֆլոտի» շուրջ աղմուկը չի դադարում։

Հեռուստաալիքը նշել է, որ ուղեւորներից ավելի շատ ընկերության աշխատակիցներին չի սիրում հենց «Աերոֆլոտը»՝ նրանց արգելել են գրասենյակում հեռախոս օգտագործել, աշխատավայրում ճաշել եւ զրկել են արտոնյալ տոմսերից։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ