News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան, ինչպես նաեւ ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա շարժական գույք չի հայտարարագրել: Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ  այլ ներդրումները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարագրել է 40000 ԱՄՆ դոլար, 250000 դանիական կրոն եւ 15000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 000 ԱՄՆ դոլար եւ 500 000 ՀՀ դրամ:

Հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 56 400 ԱՄՆ դոլար:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը նա զբաղեցնում է այս տարվա հուլիսի 10–ից: Նշենք, որ Տաթեւիկ Ռեւազյանը երկար տարիներ ապրել է Դանիայում: Մինչ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվելը, նա աշխատել է «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն: 2015–2017թթ. նա եղել  է «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի եւ համագործակցության մենեջերը, իսկ ավել ի վաղ՝ 2013–2016թթ., եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիրը եւ  նույն հ/կ–ում զբաղեցրել գործադիր տնօրենի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ