News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ քարոզարշավը չսկսված՝ նույն կուսակցության տարածքային ցուցակների թեկնածուները սկսել են դաժան պայքար մղել միմյանց դեմ: Մասնավորաբար ծանր է վիճակը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պարագայում: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Քանաքեռ–Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան համայնքները, դաշինքի կողմից առաջադրվել է 13 թեկնածու:

«Փաստին» հասած տեղեկություններով, նրանցից մեկի՝ Կարեն Չիլինգարյանի հորեղբայրը «Իմ քայլը» դաշինքի տարածքային շտաբի պետն է ու իր ողջ ջանքերը ուղղում է բացառապես եղբոր որդու համար ձայներ ապահովելուն, չնայած որպես շտաբի պետ, պատասխանատու է ռեյտինգային բոլոր թեկնածուների ու ընդհանրապես դաշինքի քարոզչության ու քվեների համար: 

Միեւնույն ժամանակ նույն այդ տարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, իր մրցակից– ցուցակակիցներին հասկացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն», ուստի մյուսները թող շատ «պատեպատ չտան» իրենց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ