News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է 2 օրինագիծ ընդդեմ ֆեյք նորությունների տարածման, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Նոյեմբերի 20-ի երեկոյան պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատել են օրենքները, որոնց միջոցով երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի կանխել նախընտրական արշավների ժամանակ լուրերի եւ կեղծ տեղեկությունների տարածումը:

Հաստատված օրենքների համաձայն՝ կուսակցությունները կամ թեկնածուները հնարավորություն կստանան մինչեւ համազգային ընտրությունները երեք ամսվա ընթացքում  հրապարակայնորեն տարածվող կեղծ տեղեկությունների դեմ արագացված իրավական ընթացակարգով գործել:

Մակրոնի խոսքով՝ ինքը ցանկանում է Ֆրանսիայում «ժողովրդավարական կյանքը» պաշտպանել ֆեյք նորություններից: 

Օրինագծերը, միաժամանակ, մեծ բանավեճ են հրահրել եւ քննադատության ենթարկվել, այդ թվում՝ լրագրողական միավորումների կողմից: Քննադատների կարծիքով՝ Մակրոնը նոր օրինագծերի միջոցով ձգտում է վերահսկել իրեն ոչ ձեռենտու տեղեկատվությունը, գրաքննություն մտցնել եւ քաղաքացիների ու լրատվամիջոցների համար խոսքի ազատությունը սահմանափակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ