News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի սկզբին Համբուրգում Քրիստոնեա-դեմոկրատական միությունն իր համագումարում (ՔԴՄ) կընտրի նոր նախագահ: Անգելա Մերկելը որոշել է այլեւս չառաջադրվել: Այս պաշտոնում, որը հնարավոր ցատկահարթակ է կանցլերի կարիերայի համար, երեք  հավակնորդներից մեկը Բունդեսթագում պահպանողակաների խմբակցության նախկին ղեկավար Ֆրիդրիխ Մերցն է, գրում է DW-ն:

Մինչեւ համագումարի օրը, նա, ինչպես եւ ՔԴՄ նախագահի մյուս թեկնածուները, շրջում է երկրով, ելույթ ունենում տարածաշրջանային կուսակցական համաժողովներին, պատասխանում  շարքային քրիստոնեադեմոկրատների հարցերին, հարցազրույցներ տալիս:  Ընդ որում միայն Մերցին են հարցնում իր եկամուտների մասին: Բանն այն է, որ 9 տարի առաջ նա բունդեսթագից հետո սկսեց բիզնեսով զբաղվել՝ դառնալով խոշոր ընկերությունների ֆինանսական եւ իրավաբանական խորհրդատուն եւ մտնելով մի քանի դիտորդական խորհուրդների մեջ: Ժամանակի ընթացքում Մերցը դարձավ միլիոնատեր:

«Աշխարհի շատ երկրներում տնտեսությունում բարձր վարձատրվող պաշտոններից բարձր քաղաքական պաշտոնների անցումը եւ հակառակը ընդունված երեւույթ է: Ամենաակնառու օրինակը ԱՄՆ-ն է», - ասել է պատմաբան Անդրեաս Ռյոդերը:

«ԱՄՆ-ն միշտ մրցակցության հասարակություն էր, որտեղ բիզնեսում հաջողության հասած մարդը, մյուսների համար օրինակ է դառնում», - DW-ին տված հարցազրույցում բացատրել է Ռյոդերը:

Տնտեսությունում հաջողակ մարդկանց հեղինակությունը բարձր է նաեւ Ասիայում: Կոմերսանտի կարիերան այստեղ հրաշալի հող է համարվում քաղաքական կարիերայի համար:

Գերմանիայում այդպես չէ: Մերցը երկար ժամանկ չէր խոստովանում, որ միլիոնատեր է: Ընդ որում նա ինչպես եւ նախկինում հրաժարվում է իրեն ֆիանսական էլիտային դասել, իրեն անվանում  է միջին դասի վերին հատվածի ներկայացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ