News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էներգետիկ շուկայի ազատական մոդելի անցումը Հայաստանում էլեկտրաէներգիայի  սակագների նվազեցմանը կհանգեցնի: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, վերջին 6 ամիսների ընթացքում էներգետիկ ոլորտում մի շարք օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, մասնավորապես, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները  նախատեսում 2020 թվականից Հայաստանի էներգետիկ շուկայի ազատական մոդելի ներդրում:

«Դրա շնորհիվ կստեղծվի մրցունակ դաշտ մատակարարումների իրականացման համար, մեծածախ առեւտրի եւ թրեյդերների ինստիտուտ կներդրվի, կբարձրացվի բաշխիչ ցանցերում յուրաքանչյուր օղակի փոխադարձ պատասխանատվությունը», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Դա, ըստ նրա, կհանգեցնի նրան, որ Հայաստանը կկարողանա ավելի էժան էլեկտրաէներգիա ներմուծել, ինչի արդյունքում սակագները կնվազեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ