News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեքշաբթի Դոնալդ Թրամփը օգտվել է իր նախագահական իրավունքից եւ  «ներում շնորհել» երկու հնդկահավերին, որոնց նոյեմբերի 22-ին Սպիտակ տուն էին բերել  Գոհաբանության օրը նշելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վարդագույն այգում հատուկ արարողության ժամանակ, Թրամփը, որին ուղեկցում էր նրա կինը՝ Մելանյան, ասել է.«Ոլոռ կոչվող հնդկահավը ներված է»: Նախագահը ներում է շնորհել նաեւ փոխարինող հնդկահավին՝ Գազարին:

Երկրորդ թռչունին Սպիտակ տուն են բերում անկանխատեսելի իրավիճակի դեպքում:

Հնդկահավերը, որոնց քաշը հասնում է մոտ 18 կգ, ծնվել են մոտ հինգ ամիս առաջ Հարավային Դակոտայում: Արարողությանը մասնակցելու համար նրանք հատուկ «պատրաստություն» են անցել:

«Ներման» խորհրդանշական արարողությունն առաջին անգամ 1863-ին անցկացրել է նախագահ Աբրահամ Լինքոլնը: Այդ ժամանկ էլ նա թռուցիկ հրատարակեց, որում նշվում էր, որ նոյեմբերի ամեն 4-րդ հինգշաբթին հայտարարվում է Գոհաբանության օր: Ավանդույթը ամենամյա է դարձել 1947-ից, երբ Սպիտակ տան ղեկավարը Հարի Թրումենն էր: Ամերիկացիները Գոհաբանության օրը սկսել են տոնել 1621-ից, երբ ներկայիս Մասաչուսեթս նահանգի առաջին բնակիչները բերքահավաքից հետո որոշել էին դրա համար գոհաբանություն հայտնել Աստծուն:

Սեղան էին գցել, հրավիրել էին նաեւ հնդկացիներին, որոնք օգնել էին նրանց փրկվել: Նրանք իրենց հետ վայրի թռչուն էին բերել, որին հայր-պիլիգրիմները հնդկահավ անվանեցին: Աստիճանաբար այն դարձավ այս տոնի անփոխարինելի մասը:

Ամերիկյան ֆերմերների դաշնության տվյալներով առաջիկա հինգշաբթի սեղանները կզարադրեն ջեռոցում եփված մոտ 46 մլն հնդկահավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ