News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ Յունիբանկի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Ջիվան Գասպարյանը ներկայացրեց հայկական մշակույթը աշխարհի լավագույն բեմերում` դուդուկի անզուգական մեղեդին ավելի ճանաչելի եւ սիրելի դարձնելով հանրությանը: Այս անգամ եւս հանդիսատեսին սպասում է համերգային հարուստ ծրագիր, որին մասնակցում են` Հասմիկ Պապյանը, Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գեւորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը (գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հ․Չեքիջյան), Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կ․ Օրբելյան) եւ այլ անվանի հայ երաժիշտներ։ Համերգի ընթացքում ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանների կատարումները առանձնահատուկ շունչ կհաղորդեն երեկոյին։

«Ջիվան Գասպարյանը դարձել է կենդանի լեգենդ հայ ժողովրդի համար, անգնահատելի է նրա ներդրումը մեր մշակույթում - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն ու շարունակում. «Մենք ուրախ ենք աջակցել մեծ դուդուկահարի ծրագրերին, այդ թվում` հոբելյանական համերգին: Ջիվան Գասպարյանի նախաձեռնությամբ Երեւանում կառուցվում է  դուդուկի անվճար դպրոց սոցիալապես անապահով երեխաների համար, մենք եւս աջակցում ենք կառուցմանը: Դպրոցում սովորում են երգել, պարել, բայց ամենակարեւորը, նրանք նվագում են դուդուկ` շարունակելով ազգային երաժշտական ավանդույթը: Մեր բանկն իր պարտքն է համարում նպաստել դպրոցի շինարարությանը»:

«Ես անչափ շնորհակալ եմ ՀՀ մշակույթի նախարարությանը եւ Յունիբանկին աջակցության համար: Ուրախ եմ, որ բանկը աջակցեց երիտասարդ դուդուկահարների համար դպրոց կառուցելու նախաձեռնությանը: Երաժշտությունը ժողովրդի հոգին է, սա նրա պատմությունն է, սա է ապագան»,- ասում է Ջիվան Գասպարյանը:

Դուդուկի վարպետն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մրցանակների (1957, 1962, 1973 եւ 1980թթ): 2002թ-ին վարպետն արժանացել է WOMEX մրցանակին:

Միջոցառումը կազմակերպվում է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ