News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն: 25-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել են Մոսկվայից Աթենք թռչող ինքնաթիռի մեկնելուց հետո: Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20.10-ին, տղամարդը ընկել է «Boeing 737»-ի անիվների տակ, ստացել  մահացու վնասվածք`ինքնաթիռի շասսիի հենակին հարված ստանալուց հետո, հաղորդում է Medusa-ն` հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացածի մարմնի մասերը՝ մեխանիկական վնասվածքներով, ինչպես նաեւ նրա հագուստը, անձնական իրերը եւ ինքնաթիռի կտրոնը: Քննիչների աշխատանքի ժամանակ թռիչքուղին փակել են, ինչի պատճառով 8 թռիչքներ հետաձգվել են:

Թռիչքի ժամանկ Բոինգի օդաչուները հաղորդել են բախման մասին: Սկզբում անձնակազմը դիսպետչերներին ասել է, որ օդանավը բախվել է կենդանու: Ինքնաթիռը չեն վերադարձրել օդանավակայան, քանի որ, ըստ նախնական տվյալների, օդանավը չէր վնասվել: Դրանից հետո թռիչքուղի են ուղարկել ավիացիոն անվտանգության աշխատակիցների, որոնք գտել են մարդու մարմնի մասեր: Աթենքում Բոինգի վայրէջք կատարելուց հետո պարզվել է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը վնասվել է: Օդանավի թռիչքները կասեցվել են: Ավիաընկերության անվանումը պաշտոնապես չի հաղորդվել, սակայն «Շերեմետեւո»-ում չվացուցակներից դատելով, դա «Աերոֆլոտ»-ն է:

Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացած Եփրեմյան Ա. Գ.-ն (1993 թ. ծնված), Հայաստանի քաղաքացի էր:

Facebook-ում դեսպանատան էջում հաղորդվում է, որ ինքնությունը հաստատվել է քաղաքացուն Հայաստան վերադարձի համար տրամադրված վկայականով:

«ՌԴ ՔԿ-ից դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել են, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար  քննչական գործողությունները շարունակվում են:

Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ: Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ», - նշել է դեսպանատունը:

«Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի էր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ