News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այն փաստը, որ Հայաստանում հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աշխարհում աննկատ չի անցնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարարների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Այդ պայքարն աննկատ չի մնում և ԱՄՆ-ում, և Ռուսաստանում և Եվրոպայում: Սա շատ դրական երևույթ է: Խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու  քայլերի մասին է: Մենք ցանկանում ենք ունենալ  այն դատարանը, որի մասին մենք երազում ենք, որովհետև չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում ներդրումներ չեն կարող լինել, եթե մարդիկ դատարաններին չեն վստահում: Եթե ուշադիր լինենք աշխարհում ամենամեծ ներդրումային ծավալներ ունեցող երկրներն ունեն լավագույն դատաիրավական համակարգը»,- ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ շատ կցանկանար, որպեսզի Հայաստանում զարգանար նաև արբիտրաժային դատարանի մշակույթը:

ՀՀ նախագահը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարում երկրի բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը: «Ես ամեն առիթով ասում եմ, որ Հայաստանում  հեղափոխություն եղավ, բայց մեր դրամն ու բանկային համակարգը անփոփոխ մնացին: Սա հսկայական առավելություն է  մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի, և, եթե Հայաստանում արժույթը և բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, հետևաբար կարելի է երկրին վստահել»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս տարվա ապրիլյան դեպքերը Հայաստանին բարձրացրեցին ամենաբարձր մակարդակի, որովհետև այսօրվա անկայուն աշխարհում մարդկային, գեղեցիկ ձևով տեղի ունեցող գործընթացները դառնում են արժեքավոր: «Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով յուրօրինակ, ունիկալ երկիր է, որտեղ մեծ փոփոխություն է տեղի ունեցել, պատմական փոփոխություն, հեղափոխություն է տեղի ունեցել, բայց՝ շատ պարզ և մարդկային ձևով: Եվ մենք ինչ-որ իմաստով յուրօրինակ ենք, որովհետև անկայուն աշխարհում կա մի տեղ, որտեղ իր ձևով հեղափոխություն է կատարվել: Այսինքն, սա ամենաբարձր մակարդակն է գործարար շրջանակներում մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը տարբեր է, յուրօրինակ է, հետևաբար Հայաստանի  նկատմամբ վերաբերմունքն է տարբեր»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը մեր երկրի իմիջի համար դրական համարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով անցկացումը Երևանում: Արմեն Սարգսյանն այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու համար աշխատանքներ տարած դիվանագետներին, ինչպես նաև կառավարությանը՝ միջոցառումը փայլուն կազմակերպելու և անցկացնելու համար: Արմեն Սարգսյանը հայտնեց, որ հրամանագրեր է ստորագրել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում ներդրում ունեցած մի խումբ անհատների պարգևատրելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ