News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա ընտրությունները Հայաստանը վերադարձնում են 1990 թվականի իրավիճակին: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ինչպես 1990 թվականին, այնպես էլ այս ընտրություններին այնպիսի իրավիճակ կլինի, երբ լուրջ ֆինանսական միջոցներ չունեցող թեկնածուները իրենց թեկնածությունն առաջադրելու եւ մանդատ ստանալու հնարավորություն ունեն: «Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ խորհրդարան կարող են անցնել լուրջ ֆինանսական հնարավորություններ չունեցող եւ կուսակցական վերնախավի ներկայացուցիչ չհանդիսացող թեկնածուները: Դրանից բացի, ընտրությունները կանցնեն առանց կեղծիքների եւ ընտակաշառքի բաժանման, ինչպես եղել է 1990 թվականին»,- նշեց նա:

Կարեն Քոչարյանը նշեց, որ կուսակցությունների ցուցակները հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ միանգամայն անսպասելի արդյունքներ են հնարավոր: «Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, ինչպես նաեւ կուսակցությունների թարմացված ցուցակները՝ կարելի է անսպասելի արդյունքներ կանխատեսել: Սա հատկապես վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին»: Բացառված չեն այնպիսի իրավիճակները, երբ արդյունքում ֆավորիտ թեկնածուները կզիջեն պակաս հայտնի կուսակցին»,- պարզաբանեց փորձագետը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Դրանց մասնակցում են 11 քաղաքական ուժեր: 1990 թվականին անցկացվել էին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի վերջին ընտրությունները: Դրանք եղել են վերջին 28 տարում միակ ընտրությունները, որոնց արդարությունը ոչ ոք չի վիճարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ