News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերն ու հոկտեմբերը Հայաստանում նշանավորվել են բացասական երեւույթներով՝ արժեզրկումը աճի տեմպով որոշել է ամսական միջին անվանական աշխատավարձը։ Արդյունքում իրական աշխատավարձը մեկ տարվա ընթացքում նշված ամիսներին նվազել է նույն չափով՝ 1 տոկոսով։ Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնց շատերն անվստահությամբ են վերաբերում։ Այն իմաստով, որ արժեզրկումը համարում են նվազած, իսկ միջին աշխատավարձը՝ բարձրացած։

Պարադոքսն այն է, որ այս ֆոնին հոկտեմբերին աճել են ինչպես առեւտրի (տարեկան կտրվածքով՝ 5,8%-ով), այնպես էլ վճարովի ծառայությունների (16,6%-ով) շրջանառության ծավալները։ Այստեղ մեկ հանգամանք կա՝ վիճակագրությունը «առեւտրաշրջանառության» մեջ ներառում է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ՝ ավտոմեքենաների վաճառքը։ Սեպտեմբերին, օրինակ, «առեւտրաշրջանառության» 8,8 տոկոս աճի պայմաններում մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալն ավելացել է 2,8 տոկոսով։ Ելնելով այս հարաբերակցությունից՝ շատ հավանական է, որ հոկտեմբերին ավելի շատ ապրանք է վաճառվել, քան մեկ տարի առաջ։

Աշխատավարձն, իհարկե, տնային տնտեսությունների միակ եկամուտը չէ։ Սակայն այլ աղբյուրների հետ կապված էլ պատկերը հուսադրող չէ։ Թոշակի միջին չափը մեկ տարվա ընթացքում չի փոխվել։ Գյուղատնտեսության իրավիճակը ես բարվոք չէ, ինչը արտացոլվում է ֆերմերների եկամուտների վրա։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի անկումը հոկտեմբերին գերազանցել է 22 տոկոսը եւ կազմել է 8 տոկոս՝ անցած տասը ամիսների համար։

Տարեկան կտրվածքով արտասահմանից Հայաստանի ֆիզիկակակն անձանց դրամական փոխանցումները եւս օգոստոս-սեպտեմբերին կրճատվել են։ Ելնելով Ռուսաստանում (որտեղից գալիս է դրամական փոխանցումների առյուծի բաժինը) ԱՄՆ դոլարի կուրսի հետ կապված իրավիճակից՝ հոկտեմբերին դժվար այդ ոլորտում դրական տեղաշարժեր եղած լինեն։

Գուցե փողի անբավարարության պատճառով մարդիկ սկսել են իրենց խնայողություննե՞րը ծախսել։ Սակայն Կենտրոնական բանկի տվյալները այս վարկածը հերքում են։ Այսպես, բնակչության ավանդները (այդ թվում՝ հաշիվները) սեպտեմբերի վերջի դրությամբ տարեկան կտրվածքով 145,8 դրամով (կամ՝ 11,7 տոկոսով) մեծացել են։ Սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճ է նկատվել։

Եթե ապրանքաշրջանառության եւ սպասարկման ֆիզիկական ծավալի վերաբերյալ տվյալները ճիշտ են, մնում է մեկ ընդունելի վարկած։ Դա այն է, որ աճել են բնակչության միայն սահմանափակ մասի դրամական եկամուտները (ներառյալ աշխատավարձը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտը եւ այլն)։ Ընդ որում, մեր հասարակության ապահով խավին է դա վերաբերում։ Սրանով էլ բացատրվում է վճարովի ծառայությունների տեմպի աճի (երկնիշ) ավելացումը՝համեմատած ապրանքների վաճառքի հետ։

Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ