News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մի փորձեք ինձ մոտ Նիկոլ Փաշինյանին պաշտպանել. իրեն թվում է, որ ինքն արդեն ցարի բոգն է, ալֆան ու օմեգան է: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ նախորդ օրվա վարչապետի պաշտոնակատարի ասուլիսը շատ ագրեսիվ էր, ինչը նշանակում է, որ նա շատ նյարդայնացած է. «Երեւի երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների բեռն է սկսել գիտակցել: Երեւի իրեն զեկուցել են, որ երբ իշխանությունն ստանձնում էր, ուներ մոտ 22 մլրդ դրամի հավաքագրված պետական բյուջե, իսկ հիմա անգամ սեպտեմբեր ամսվա պլանը թերակատարվել է մեկ մլրդ դրամով: Երեւի զեկուցում են, որ արտաքին քաղաքական մարտահրավերներ կան, եւ զգում է, որ եթե դեկտեմբերի 9-ին ստանա 80 տոկոս, այլեւս չի կարող դիմադրել որեւէ միջազգային ճնշումներին ղարաբաղյան հարցով, որովհետեւ չի ունենա այս դահլիճում ընդդիմություն, որ կարող է փրկել իր հեղինակությունը, Հայաստանի հեղինակությունը եւ Արցախը»:

Հարցին, թե ինչպիսի ժառանգություն են թողել նոր իշխանություններին, Աշոտյանը պատասխանեց. «Մենք թողել ենք այնպիսի ժառանգություն, որ այս 7 ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր սիրողական թիմով մսխում է մեր քաղաքական կապիտալը ու էլի մսխելու բան ունի:

Այն ժամանակ երբ վարչապետ էիք ընտրվում, ասեիք, որ փակելու եք գիտակրթական հիմնադրամներ, որ խոպանչիներին հարկելու եք: Եթե դա ասվեր ապրիլ-մայիսին, հրապարակում քանի մարդ կշրջվեր ու կասեր՝ սա մեր թեկնածուն չի: Հիմա մենք այդ բոլորը հիշեցնում ենք որպես «բուդիլնիկ»: Այո, սա հակաքարոզ է: Եթե ինքը քարոզում է, եթե ինքը ՀՀԿ-ականներին հաթաթաներ է տալիս, թե «ձեր հալը կտենաք»: Դա վարչապետի բառապաշա՞ր է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ