News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է իր ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ Տերունական աղոթքը ներկայացրել էր ձեւափոխված։

Նա իր ֆեյսբուքայան էջում, մասնավորապես, գրել է.

«Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ եւ բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել եւս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի, տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց, հեռացնում եմ այն եւ ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։

Հ.Գ. խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ եւ միմյանց հանդուրժող»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ խոսքը փոխնախարարն հետեւյալ գրառում մասին է.

«Լարս մեր, որ սահմանում ես

Թող եղիցի բացումը քո

Անխցանելիությունը քո

Եվ ֆուրերի անխափան մուտքը

Մարդատարների անցումը

Եվ թող չփակվիս մեզ

Ինչպես մենք չփակվիլ մամուլի առաջ

Թող լինի այլընտրանք քեզ

Համապազօրյա ճամփեն

Տուր զմես այսօր»։

Տպել
Ամենաշատ