News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մի հատ աղմկահարույց գործ ասեք, որ ավարտվել է եւ արդեն դատական վճիռ կա: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա կոչ արեց չապրել սերիալի հոգեբանությամբ, որ երբ նոր սերիան տեսնում ես, հները միանգամից մոռանում ես. «Չմոռանանք՝ ինչից է սկսվել կինոն: «ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածները» սերիալը սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված, Խաչատուրովի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում, ՀԱՊԿ-ի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքից: Մարդիկ հետ չեն կանչել Խաչատուրովին, որ գործ հարուցեն, հիմա հետեւանքների դեմ պայքարում ենք ազգովի: Ինչու է պետք հիմա ֆռցնել, ու ներկայացնել, որ ինքը մեր մաչոն ա, Հայաստանի Դեն  Բիլզերյանն է: Ինքը ստեղծում է մի վիճակ, որ մենք՝ անկախ քաղաքական համոզմունքներից, Հայաստանի պետական շահն ենք առաջ տանում:

Հիմա նա նահանջի ճանապարհը գցել է: Նա երեկ տպավորություն թողեց, որ բացում է արդեն ՀԱՊԿ-ում դեկտեմբերի 6-ին Հայաստանի նահանջի ճանապարհը, երբ ասաց, որ այդ պաշտոնը երրորդական ու չորրորդական է: Ինչո՞ւ դա ասաց: Մենք միշտ պայքարել ենք ու արդյունք ենք ունեցել, այս մարդը շոու է անում, արդյունքը կտեսնենք»,-ասաց Աշոտյանը:

Դիտարկմանը, որ ի՞նչ կասի, եթե դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չընտրվի, նա արձագանքեց. «Դա կտեսնենք: Եթե որեւէ երկիր ստիպված է դիմել վետոյի իրավունքի, դրանով ինքը ստորագրում է, որ իր դիվանագիտությունը տապալվել է եւ իր վերջին գործիքը վետոն է: հայաստանն իր պատմության մեջ խոշոր հարցերում մեկ անգամ է վետո դրել՝ Լիսաբոնյան գագաթաժողովում, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Երբ Հայաստանը վետո դրեց հակահայկական բանաձեւի վրա: Դա լավ կյանքից չի: Դա դիվանագիտական սնանկություն կարող է դառնալ»:

Աշոտյանը ներկայացրեց նաեւ իր անձնական կանխատեսումը, որ հայ-բելառուսական բախումից կշահի Ռուսաստանը, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կթողնի իր պաշտոնակատարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ