News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հասկանում է Իրանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու Հայաստանի անհրաժեշտությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին:

Ըստ նրա, պատժամիջոցները չեն կարող հայ-իրանական համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման ժամանակ խնդիրներ առաջացնել: Բաղրամյանը նաեւ ընդգծեց էներգետիկ հավասարակշռությունը պահպանելու եւ իրանական էլեկտրաէներգիայի հաղորդման գծերով հոսքերի ապահովման կարեւորությունը:

Բաղրամյանը նշեց, որ օրերս անցկացվեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում հայկական կողմը ամերիկացիներին մանրամասն ներկայացրեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման ֆոնին, Հայաստանի էներգետիկ համակարգը զարգացել է իրանական կողմի հետ համագործակցության հիման վրա:

«Իրանի դեմ պատժամիջոցները վաղուց են կիրառվում: Միացյալ Նահանգները հասկանում են, որ Հայաստանին անհրաժեշտ է էներգետիկայի ոլորտում համագործակցել Իրանի հետ: Այս մասով մենք չենք կարող խնդիրներ ունենալ», - ասաց նա:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում Հայաստանի մշակույթի շաբաթ կանցկացվի
Էդվարդ Խաչատրյանը ԻՌՆԱ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ երկու կողմերը պայմանավորվել են Իրանում Հայաստանի մշակույթի շաբաթվա անցկացման մասին...
Մենք չենք խնդրում Հայաստանին դադարեցնել Իրանի հետ առեւտուրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանի համար անչափ կարեւոր է հարավային սահմանը, կարեւոր է առեւտրի եւ անվտանգության համար…
Իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն՝ Հայաստանում
Ամփոփիչ փուլում կպարգեւատրվի 6 մասնակից՝ երեքական հայերեն եւ պարսկերեն ասմունքող։ Մրցույթը կմեկնարկի մայիսի 3-ին…
ՊԵԿ նախագահն Իրանում է. Հայաստանն ու Իրանը ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկություններ կփոխանակեն
Մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին...
«Ժամանակ». Իզուր եք վիճում. Իրանն առաջիկա օրերին ինքը կարգելի ցեմենտի արտահանումը Հայաստան
Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները իզուր են վիճում...
Եվրոպացի գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը. Փաշինյան
Եվ համաձայն են, որ մենք այսուհետեւ եւս պետք է Իրանի հետ հարաբերություններին աջակցենք ու զարգացնենք…