News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքական ուժերն ակտիվորեն օգտագործում են «սեւ» ու «սպիտակ» ուժերի գաղափարը: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:

Փորձագետի խոսքով՝ քաղաքական ուժերից շատերը փորձում են իրենց նախընտրական քարոզարշավն անցկացնել այս գաղափեարն օգտագործելով: «Քարոզարշավն ըստ էության, սկսվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակների հրապարակումից հետո: Որոշ քաղաքական ուժերի ռազմավարությունը կառուցվում է այն բանի վրա, որ հենց ինքը կարող է վերցնել «սեւ» ուժերի ծանր բեռը եւ իշխանություններին այլընտրանք առաջարկել»,- նշեց նա:

Անդրադառնալով քաղաքական ուժերի միջեւ գաղափարախոսական պայքարի բացակայությանը՝ Թեւան Պողոսյանը նշեց, որ սա ստեղծված քաղաքական մշակույթի հետեւանքն է: «Քաղաքական վերնախավի գործառույթն է քաղաքացիների քաղաքական մշակույթի մակարդակի բարձրացումը: Սա կարելի է կատարել բանավեճերի ինստիտուտի ներդրման, քաղաքական ծրագրերի ներկայացման միջոցով, այլ ոչ թե ընտրությունները հանգեցնել փոխադարձ, երբեմն անձնական վիրավորանքների մակարդակին»,- եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ