News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Առաջիկա դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջի սկիզբը: Նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Եղիազարյանը նշեց, որ չի կասկածում ընտրություններում «նիկոլամետ» ուժերի հաղթանակին: Սակայն իրավիճակը երկրում շարունակում է ծանր լիել, իսկ կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը ավելի շատ հարցեր  է առաջացնում:

«Կոռուպցիայի մեջ թաղված ՀՀԿ-ի անդամները աստիճանաբար փախնում են երկրից եւ ոչ ոք նրանց պատասխանատվության չի ենթարկում: Եվ վաղը նրանք պաշտոններ կստանան: Ահա հեղափոխության իրական դեմքը», - հայտարարեց նա:

«10 տարի երկրում տոտալ կոռուպցիան բարգավաճում էր, իսկ Փաշինյանը երեկ հնչեցրեց բացահայտված չարաշահումներով 130 մլն դոլար թիվը: Իսկ ո՞րտեղ են միլիարդավոր դոլարները, որոնք դուրս են բերվել երկրից: Ու՞ր են Սաշիկ Սարգսյանի 50/50-երը», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ նա քննադատույան ենթարկեց հասարակության սեփականություն դարձած դեպքերը, երբ աննշան մասշտաբի կոռուպցիայի բացահայտման հարցերով զբաղվում են ԱԱԾ աշխատակիցները:

«Միթե արդեն ապօրինի ծառահատումներով էլ  նրանք պետք է զբաղվեն: Ցանկացած սերժանտին դրեք ճանապարհի վրա, նա ձեզ խորանարդ մետրերով ապօրինի ծառահատումներ կգտնի», - ասաց նա:

Եղիազարյանը ծաղրով մեկնաբանեց Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ նա 100 տոկոսով կատարել է իր խոստումները.

«100 տոկոսով միայն Աստված կարող է: Դուք ոչնչացնում եք Հայաստանը եւ 100 տոկոսով չեք կատարում ձեր խոստումները: Ներքին քաղաքականությունը՝ զրո, արտաքին քաղաքականությունը՝ մինուս, Ղարաբաղի վրա կախված են մադրիդյան սկզբունքները: Մենք անդունդի առաջ ենք կանգնած»:

Ինչ վերաբերում  է ներդրումներին, ապա Եղիազարյանը նշեց, որ օլիգարխներին ասֆալտին փռելու Փաշինյանի խոստումները վախեցրին ներդրողներին:

Եղիազարյանը Փաշինյանին խորհուրդ տվեց միջազգային փորձն ուսումնասիրել եւ մասնավորապես Իսլանդիայի փորձը եւ հրաժարվել արտաքին պարտքի պարտավորություններից: Նրա կարծիքով, պետությունը պետք է սեփականացնի ընդերքը, ինչպես նաեւ վարկային փոսից փրկի գուղացիներին, որոնք վճարել են պարտքերի հիմնական մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ