News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ դեմ էին նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուն: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու, ՔՊ անդամ Լուսինե Բադալյանը:

Բադալյանը, միաժամանակ, այս հանգամանքը դրական գնահատեց՝ այն բնորոշելով որպես կարծիքի ազատ արտահայտում եւ կուսակցության անդամների վրա ճնշման բացակայություն:

Խոսելով դեկտեմբերի 9-ին անցկացվող առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Բադալյանը խոստացավ սեւ-սպիտակ գամմայից դուրս կոռեկտ նախընտրական արշավ՝ ասելով, սակայն, որ սպիտակների եւ սեւերի բաժանումը (դարձել է Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի թեւավոր խոսքը – խմբ.) «պատահաբար» է ստացվել:

«Մենք նոր փուլ ենք մտնում, որտեղ այլեւս չի լինի սեւերի ու սպիտակների բաժանում: Մենք այլ մակարդակի քաղաքական բանավեճերի կողմնակից ենք՝ հիմնված գաղափարախոսության վրա»,- ասաց նա:

Բադալյանը հայտարարեց, որ թավշյա հեղափոխությանը սոսկ մասնակցությունը բավարար չէ, երկրի քաղաքական ոլորտ մտնելու համար: «Պետք է համապատասխան գիտելիքներ լինեն, ինչպես նաեւ հստակ ծրագրեր»,- նշեց Բադալյանը:

Նրա խոսքով՝ հստակ վստահություն չկա, որ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակ մտած կառավարության անդամները ընտրություններից հետո դարձյալ կառավարական աշխատանքի կվերադառնան: «Եթե նրանք զգան, որ երկրին ավելի շատ օգուտ կտան որպես պատգամավոր, ապա խորհրդարանում կմնան»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ