News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի եւ Ադրբեջանի գերի ընկած քաղաքացիների ազատման հարցով Հայաստանի  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Հակիրճ հիշեցնենք, որ նախօրեին ասուլիսի ժամանակ Փաշինյանը այս հարցի վերաբերյալ հայտարարություն արեց, որը վերաբերում էր Ադրբեջանին «երկու ռամիլ սաֆարովների» փոխանցման անթույլատրելիությանը:

Մեկ օր մտածելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխան հայտարարությամբ հանդես եկավ: Որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան իր մեկնաբանությունը սկսել է ԵԱՀԿ Մինսկի խմբին վկայակոչելուց, նույն խմբին, որը պարբերաբար սուր եւ անհիմն քննադատության է արժանանում Բաքվի, այդ թվում հարեւան երկրի բարձրագույն իշխանության կողմից:

Իհարկե, տիկին Աբդուլլաաեւան Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակած Ասկերովին եւ Գուլիեւին ներկայացնում է որպես «խաղաղ քաղաքացիներ», ինչը հիշեցնում է վարող տրակտորի մասին հայտնի խորհրդային քաղաքական անեկդոտը:

Հիշեցնենք, որ Ասկերովի, Գուլիեւի եւ նրանց չեզոքացված հանցակից Հասանովի խղճին երկու մարդու  սպանություն կա, այդ թվում 18-ամյա պատանու: Հատկապես հետաքրքիր է, որ Ադրբեջանում, աղաղակելով գերիների մասին, նրանք չեն ուզում հիշել երրորդ գերուն` դիվերսանտին, բայց ավելի փոքր տրամաչափի` Էլնուր Հուսեյնզադեին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն համառորեն տարբերություն չի տեսնում դիվերսանտների եւ խաղաղ բնակիչների միջեւ, որոնք նաեւ հոգեկան խնդիրներ ունեն: Իսկ որպեսզի մյուսներին էլ այդ տարբերությունը տեսանելի լինի, գերեվարված Արսեն Բաղդասարյանը (Լեռնային Ղարաբաղի քաղաքացի), Զավեն Կարապետյանը (ՀՀ քաղաքացի), Կարեն Ղազարյանը (ՀՀ քաղաքացի) դիվերսանտներ են ներկայացվել, գերիներին զինվորական հագուստ հագցնելով դիմակահանդես են կազմակերպել, լրատվամիջոցներում լուսանկարներ են տարածվել:

Պատմությունը գիտի մի քանի դեպք, թե ինչով է ավարտվել «դիվերսանտի գերեվարությունը». ամենասարսափելի եւ ողբերգական դեպքերից են Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գերեվարումը եւ ադրբեջականա բանտում սպանությունը, զառամյալ Մամիկոն Խոջոյանի փաստացի սպանությունը:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, «հակամարտող կողմերի համաձայնության հիման վրա պատանդների եւ գերիների փոխանակման հարցը արտացոլվել է միջազգային մարդասիրական իրավունքի մեջ, եւ այդ փոխանակումները լայնորեն կիրառվում են համաշխարհային պրակտիկայում»: Ի գիտություն Տիկին Աբդուլլաեւայի՝ վերջին անգամ ղարաբաղյան հակամարտության կողմերը «բոլորը բոլորով» սկզբունքով առաջնորդվել են  90-ականներին:

Հետագա տարիներին գործում էին մարդասիրական մոտեցման, բարի կամքի եւ վերադարձի դրսեւորումները, այլ ոչ թե գերիների փոխանակումը:

Այդ սկզբունքը խախտվեց Ասկերովի եւ Գուլիեւի դիվերսիայհից, նրանց բռնելուց, գերի ընկնելուց եւ դատելուց հետո:

Փորձելով ցանկացած գնով վերադարձնել եւ հերոսացնել հանցագործներին, որոնց ձեռքերը շաղախված են երեխայի արյամբ, Բաքուն դադարեց  վերադարձնել գերիներին:

Եվ այժմ, Բաքուն փորձում արտաքնապես հանգիստ ձեւանալով, թաքցնել իր մեղքերը՝ Երեւանին մեղադրելով գերիներին չվերադարձնելու մեջ:

Հարկ է հիշեցնել, որ ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել իսկապես խաղաղ, իսկապես պատահաբար հակառակ կողմում հայտնված մարդկանց վերադարձնելուց: Բայց երբ խոսքը վերաբերում է պատրաստված, փորձված հանցագործներին, որոնք եկել են սպանության եւ դիվերսիայի համար, մոտեցումը պետք է բոլորովին այլ լինի:

Թվում է, բոլորը հիշում են, ինչպես  հայրենքիում դիմավորեցին ռամիլ սաֆարովին եւ անձամբ Ալիեւի ձեռքից ինչպիսի պարգեւների արժանացան ապրիլյան օրերին հայ զինվորների գլուխները կտրած ադրբեջանցի զինվորականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ