News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, հավաստիացնում է, որ իր դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի հետ երկար ժամանակ շփում չի ունեցել։

«Հայաթի տղա էր, հետը ահագին տարի էլ մոտիկ չեմ»,– դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին, արդյո՞ք ինչ-որ քաղաքական ենթատեքստ տեսնում է իր վերաբերյալ քննվող գործում, Սարգսյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, չեմ կարա ասեմ»։

Նշենք, որ նախորդ դատական նիստում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում էր կայացրել բերման ենթարկել գործով տուժող Դավիթ Սիմոնյանին։

Նշենք, որ Սիմոնյանը տարիներ շարունակ ջերմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ, սակայն 2018 թ.  հունիսի 29-ին Սիմոնյանը դատախազություն հաղորդում էր ներկայացրել եւ հայտնել, որ 11 տարի առաջ իր վրա կրակել եւ մարմնական վնասվածք է պատճառել Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Վերաբացված քրեական գործի շրջանակում Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ին իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ