News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Մատեո Սալվինին ԵՄ-ին կոչ է արել հարգանքով վերաբերել իտալացի ժողովրդին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ մեկնաբանելով Իտալիայի 2019թ․ բյուջեի նախագիծը չընդունելու Եվրահանձնաժողովի որոշումը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը կրկին մերժել է Իտալիայի 2019թ․ բյուջեի նախագիծը, որը Հռոմն արդեն մեկ անգամ վերափոխել էր՝ կապված եվրոպական նորմերին չհամապատասխանելու հետ։ Ընդ որում, իտալական կառավարությունը հրաժարվել է հետեւել բյուջեի դիֆիցիտի կանխատեսումը նվազեցնելու Բրյուսելի խորհրդատվություններին եւ պահպանել է այն 2,4 տոկոսի մակարդակի վրա, ինչի հետ ԵՀ-ն կտրականապես համաձայն չէ։

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, ով նոյեմբերի 24-ին կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, «կառուցողական երկխոսության» հույս է հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ