News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Չնայած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, ԵԱՀԿ առաքելության երկարաժամկետ  դիտորդներն արդեն Հայաստանում են:

Քաղհասարակության ներկայացուցիչների հետ պայմանագրեր ստորագրելու արարողությունից հետո, պատասխանելով Tert.am-ի https://www.tert.am/ դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցություն արդեն դժգոհություններով է հանդես գալիս, թե դեռ քարոզարշավի մեկնարկը չտրված կիրառվում են վարչական ռեսուրսներ, արդյոք իրենք ուշադրություն դարձնում են այդ հանգամանքի վրա, այսպես ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես կարծում եմ՝ նրանք հետևում են իրադարձություններին, ճշտում են փաստերը, որովհետև մենք, որպես Եվրամիություն, այո՛, իսկապես ուշադրություն դարձնում ենք այդ ամենին, բայց ցանկանում ենք, որ դրանով զբաղվեն միջազգային դիտորդներն ու քաղհասարակության դիտորդները»,- ասաց նա:

Դեսպանը կոչ արեց և՛ տեղի քաղհասարակությանը, և՛ միջազգային դիտորդներին պատշաճ ջանքեր ներդնել՝ փաստերը ստուգելու և հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրենց դատողությունը ներկայացնելու համար:

Նա նաև հիշատակեց, որ կառավարչական ռեսուրսների և ճնշումների կիրառմանը վերաբերող նոր օրենսդրություն է ընդունվել: «Այո՛, մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, ուշադրություն ենք դարձնում դրա վրա: Բայց ես հույս ունեմ, որ տեղի և միջազգային դիտորդները կստուգեն փաստերը և մեզ կներկայացնեն ճշմարտությունը»,- ասաց նա:

Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ միջազգային հանրությունն օժանդակում է Հայաստանում սպասվող ընտրությունների պատշաճ կազմակերպմանը:

«Ինչպես գիտեք՝ ԵՄ անդամ բոլոր պետությունները նույնպես իրենց նախաձեռնություններով օժանդակում են Հայաստանին, և կարող ենք ասել, որ Եվրոպայից ստացվող աջակցությունը իսկապես շատ մեծ է: Նաև մեր դեսպանատները կապահովեն իրենց դիվանագիտական դիտորդների ներկայությունը Երևանում, ինչպես նաև երկրի տարածքում գործող այլ ընտրատեղամասերում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ չեն հայտնաբերվել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ընտրական գործընթացի ժամկետները չեն խախտվել...
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը. օրակարգում ԿԸՀ գործունեության հաղորդումն է
Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ...