News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Դատարանը բավարարել է Ուլյանովի մարզի Դմիտրովգրադի քաղաքապետարանի դեմ հայցը, որով դատախազությունը պահանջում էր քաղաքի վարչակազմի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վալերի Ավանեսյանի աշխատանքից ազատման «իր դիմումի համաձայն» ձեւակերպումը փոխել «վստահությունը կորցնելու պատճառով»՝ գրում է Ինտերֆաքսը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ավանեսյանը քաղաքապետարանում աշխատելու ընթացքում իր եկամուտների մասին ճիշտ տեղեկատվություն չի ներկայացրել։ Բացի այդ նա Հայաստանում կազմակերպել է պոկերի մրցաշարեր, որոնցից մեկի համար, որպես հաղթող, ստացել է 3700 դոլար։ 2017թ․ նա նման մրցաշարի մասնակցել է նաեւ Սոչիում, որտեղ ստացել է 940 դոլար։

Ստուգումներից հետո Ավանեսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news