News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի հիմնական խնդիրներն են՝ գրագիտության ցածր մակարդակը, ֆինանսական միջոցների անհասանելիությունը, անհասկանալի հարկային օրենսդրությունը եւ հարկային վարչարարությունը։ Այսպիսի կարծիքի են հանգել «ՓՄՁ-ի զարգացման արգելքները եւ դրանց հաղթահարման ուղիները» հարթակային քննարկման մասնակիցները։ Քննարկումը նոյեմբերի 20-ին կազմակերպել էր Ամերիաբանկ ՓԲԸ-ն։

Հայկական օրենսդրության համաձայն՝ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների շարքին են դասվում մինչեւ 250 աշխատակից ունեցող հաստատությունները, որոնք տարեկան 1,5 մլրդ եկամուտ ունեն։

2017թ․ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 77 տոկոս ակտիվ հարկատուները ՓՄՁ-ներ են, Հայաստանի ՀՆԱ-ի 35 տոկոսը ՓՄՁ-ին է բաժին ընկնում։ ՓՄՁ-ն ապահովում է Հայաստանի աշխատաշուկայի 30 տոկոսը եւ բյուջեի եկամուտների 17 տոկոսը։

«Տրիադա Ստուդիո» ԲԲԸ-ի համահիմնադիր-տնօրեն Արա Ախամյանը նշեց, որ ՏՏ ոլորտում աշխատող ՓՄՁ-ի հիմնական խնդիրը համապատասխան որակյալ կադրերի բացակայությունն է․ նրանց Հայաստանի բուհերում չեն պատրաստում։

«Աշխարհում օրեցօր նոր մասնագիտություններ են հայտնվում, սակայն հայկական բուհերն այդ միտումների հետեւրց չեն հասցնում, եւ ՏՏ ոլորտի աշխատակիցներն իրականում ինքնուս են»,- նշեց նա։

«Տրոպիկա» ԲԲԸ-ի համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» ուսումնական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանը նշեց, որ ՓՄՁ-ի ներկայացուցիչների մոտ 70 տոկոսն առեւտրի ոլորտում են զբաղված։

«Դա նշանակում է, որ Հայաստանում փոքր ձեռնարկությունների մեծ մասը զբաղված են շուկայական առեւտրով, եւ այս տեսակ գործունեությունը մեծ վերապահումով կարելի է բիզնես անվանել։ Սա ավելի շուտ աշխատանք է, որ ապահովում է առավելագույնը երկու ընտանիքի սնունդը»,- նշեց Վահրամ Միրաքյանը։

Նրա կարծիքով, ՓՄՁ ոլորտի ամենամեծ խնդիրը մարքեթինգի հարցում գիտելիքների բացակայությունն է, որի պատճառով դրանցից շատերը փակվոմ են։

«Խորհրդային տարիներին մենք կորցրել ենք մեր ձեռնարկատիրական ունակությունները, մեզնից պահանջվում էր միայն արտադրել։ Սակայն բիզնեսը միայն արտադրելու կարողություն չէ, այլեւ վաճառելու կարողություն, ինչը հնարավոր չէ առանց ապրանքների եւ մարքեթինգի առաջընթացի»,- նշեց Միրաքյանը։

Նա հավելեց, որ մյուս կողմից օրենսդրական մակարդակով սթարթափներից մարքեթինգի եւ բրենդինգի ոլորտի որոշակի գիտելիքներ պահանջելն էլ ճիշտ չէ, քանի որ դա կվատացնի Հայաստանի դիրքերը Doing business վարկանիշում։

BDO ACCOUNTING-ի ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանն իր հերթին ասաց, որ ՓՄՁ-ի զարգացման համար կարեւոր դեր ունի օրենսդրական մեխանիզմների եւ հարկային վարչարարության պարզությունը։

«Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է Հարկային օրենսգրքում օպտիմալացնել փոքր ձեռնարկատիրության համար հարկատվության զանազան այլընտրանքային տեսակները։ Դա համարում եմ առաջընթաց․ որքան պարզ է օրենսդրությունը, այնքան լավ ՓՄՁ-ի համար»,- նշեց նա։

Որպեսզի Հայաստանում արտադրվող ապրանքները մրցունակ լինեն, առաջին հերթին հարկային օրենսդրությունը պետք է մրցունակ լինի։

«Սակայն պետական պաշտոնյաները երկընտրանքի առաջ են կանգնում՝ հարկային ծանրաբեռնվածության մեղմացումը կնպաստի բիզնեսի զարգացմանը, այդ դեպքում ինչպես լցնել բյուջեն։ Մենք առաջարկում ենք հարկերը նվազեցնել միայն քիչ զարգացած ոլորտների համար, որպեսզի այդ ոլորտում ՓՄՁ-ների թվի աճին զուգընթաց՝ մեծանան նրանցից ստացվող հարկերը»,- ասաց Վահրամ Միրաքյանը։

Որպեսզի պետությունը կարողանա նվազեցնել հարկերը, բիզնեսը պետք է ստվերից դուրս գա։ Դիսբալանսն ակնհայտ է ՓՄձ-ները ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի 35 տոկոսը, սակայն բյուջեի եկամուտների՝ 17 տոկոսը։ Իրականում, ըստ փորձագետների, բիզնեսը պատրաստ չէ «սպիտակ» դաշտում համագործակցել պետության հետ՝ անգամ հարկերի նվազեցման դեպքում։

Ձեռնարկատիրության աջակցման գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանը նշեց, որ պետության եւ մասնավոր սեկտորի միջեւ համագործակցության լավագույն մեխանիզմը երկխոսությունների վարման հարթակն է, որտեղ ՓՄՁ-ները կարող են կառավարությանն իրենց խնդիրները ներկայացնել։

Նրա խոսքեր՝ Հայաստանում ՓՄՁ-ի ակնառու խնդիրներից մեկը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է։

«ՓՄՁ-ի համար կարեւորագույն խնդիր է գրավը, քանի որ փոքր ձեռնարկությունները կամ սթարթափները անշարժ գույք չունեն։ Ավաղ, բիզնես-պլանը մինչ այժմ չի դիտարկվում որպես ֆինանսավորման երաշխիք»,- պարզաբանեց Գեւորգ Պողոսյանը։

Ամերիաբանկի բիզնես-բանկինգի եւ մանրածախ վարկավորման ղեկավար Արամ Բալոյանի խոսքերով՝ Հայաստանում ֆինանսական հասանելիության նվազման պատճառներից մեկն այն է, որ բիզնեսը նախընտրում է կանխիկ շրջանառությունը՝ ՓՄՁ-երը հազվադեպ են օգտվում բանկային հաշիվներից, քարտերից եւ դրանով իսկ սեփական վարկային պատմություն չեն ձեւավորում եւ բանկերի մոտ վստահություն չեն առաջացնում։ Մյուս խնդիրը հաշվետվողականության ցածր մակարդակն է՝ փոքր ձեռնարկությունները դժվարանում են իրենց ֆինանսական ցուցանիշները ներկայացնել բանկերին կամ ներդրողներին։

«Մյուս պատճառը թաքնված է հենց բանկերի մեջ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանկերը վարկատվության համար հսկայական փաստաթղթաշրջանառություն են գործարկում։ Վարկի ձեւակերպման համար պահանջվում է բիզնեսի հետ մշտական կապի մեջ լինել, իսկ ՓՄՁ-ի սեփականատերը, լինելով իր ձեռնարկությունում ամենակարեւոր անձը, չի կարող այդքան ժամանակ կորցնել վարկի ձեւակերպման վրա»,- նշեց Բալոյանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ