News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը 2019թ․ ՓՄՁ-ի վարկավորման մեծ աճ է ակնկալում։ Այս մասին «ՓՄՁ-ի զարգացման արգելքները եւ դրանց հաղթահարման ուղիները» հարթակային քննարկման ժամանակ ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքերով՝ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական իրավիճակի կայունացումը 2019թ․ երկրում ներդրումների եւ նոր բիզնես-նախաձեռնությունների համար լավ նախադրյալներ կստեղծի։

«Այսօրվա դրությամբ արդեն դրական միտումներ կան, մասնավորապես անշարժ գույքի շուկայում, որտեղ իրացվածության բարձր մակարդակ է նկատվում»,- նշեց բանկիրը։

Նա ասաց, որ Ամերիաբանկը հիփոթեկային վարկավորման աննախադեպ աճ է գրանցել։

Հիփոթեկային վարկավորման ակտիվացումն իր հերթին կնպաստի նոր շինարարական նախագծերի մեկնարկին, ինչը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա այլ ոլորտների, հատկապես՝ տնտեսության վրա։ Բանկը դրական ակնկալիքներ ունի նաեւ զբոսաշրջության ոլորտից»,- ասաց Բարսեղյանը։

Նա նկատեց, որ Ամերիաբանկը պատրաստ է իրականացնել բոլոր հնարավորությունները, որոնք կներկայացվեն մյուս տարի, իսկ հաջորդ ամիսների ընթացքում բանկը կհայտարարի նոր լուրջ նախագծերի մասին, որոնք ուղղված կլինեն մի քանի ոլորտների զարգացմանը։

Մեկնաբանելով ՓՄՁ-ի վարկավորման տարեկան տեմպերի կտրուկ նվազումը (սկսած 20 տոկոսից՝ 2017թ․ հունվար-հոկտեմբերին եւ մինչեւ 8 տոկոս՝ 2018թ․ հունվար-հոկտեմբերին)՝ մանրածախ բանկինգի տնօրենը նշեց․ «2016թ․ շուկան շատ ակտիվ էր, քանի որ 2014-2015թթ․ տնտեսական աճի տեմպերի նվազման հետ ձեւավորվեց հետաձգված պահանջարկ, որը 2016թ․ բիզնեսն ակտիվորեն լրացրեց, եւ 2016թ․ Ամերիաբանկի ՓՄՁ պորտֆելը աճեց 60 տոկոսով»։

Հետագա երկու տարիներին, ըստ նրա, իրավիճակը փոխվեց։ «Տպավորություն կար, թե գործող բիզնեսը բավարարել է իր ֆինանսական պահանջարկները, իսկ նոր բիզնեսները այնքան էլ ակտիվ չեն։ Այդ պատճառով մենք 2019թ․ հետ կապված մեծ սպասելիքներ ունենք»,- նշեց Բարսեղյանը։

Նա հավելեց, որ սրա հետ մեկտեղ, սքորինգ-համակարգի ներդրման շնորհիվ սպառողական վարկեր տրամադրելիս հաջողվել է 5 անգամ գերազանցել բիզնես-պլանով նախատեսված ցուցանիշները եւ 30 մլն դոլար ներգրավել։

Ամերիաբանկը Հայաստանում գործում է 1996 թվականից։ 2018թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս Ամերիա գրուպ CY Ltd-ն՝ 56,6 տոկոս, EBRD-ը՝ 17,8 տոկոս, Ասիական զարգացման բանկը՝ 13,98 տոկոս, ESPS Holding Limited-ը՝ 11,62 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ