News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկ ՓԲԸ-ն փոքր եւ միջին ձեռնարկություններին բիզնես վարկեր տրամադրելու համար սքորինգ-համակարգ է ներդրել։ Այդ մասին «ՓՄՁ-ի զարգացման արգելքները եւ դրանց հաղթահարման ուղիները» հարթակային քննարկման ժամանակ հայտնեց բանկի սպառողական վարկավորման եւ բիզնես-բանկինգի տնօրեն Արամ Բալոյանը։

Նրա խոսքերով՝ նման համակարգ նախկինում ներդրվել էր ֆիզիկական անձանց համար։ Օգտվելով նոր ծառայությունից՝ ՓՄՁ-ները կարող են հաշված րոպեների ընթացքում 1-10 մլն դոլար վարկ ստանալ՝ տարեկան 13,5 տոկոսադրույքով՝ առանց հայտի ուսումնասիրման միջնորդավճարի եւ գրավադրման։

«Ավտոմատացված սքորինգ-համակարգը թույլ է տալիս տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա վարկի տրամադրման որոշում կայացնել։ Դրա համար անհրաժեշտ է այցելել բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը։ Նույն ռեժիմով կարելի է վարկային պայմանագիր ստորագրել։ Այսպիսով, բանկի հետ շփումը ամբողջովին տեղափոխվում է առցանց-հարթակ»,- պարզաբանեց բանկիրը։

Նա հավելեց, որ նման ծառայության ներդրման անհրաժեշտությունը բխում է ՓՄՁ–ների, հատկապես՝ միկրոբիզնեսի համար հասանելի վարկերի ապահովման ձգտումից։

Ամերիաբանկը Հայաստանում գործում է 1996 թվականից։ 2018թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս Ամերիա գրուպ CY Ltd-ն՝ 56,6 տոկոս, EBRD-ը՝ 17,8 տոկոս, Ասիական զարգացման բանկը՝ 13,98 տոկոս, ESPS Holding Limited-ը՝ 11,62 տոկոս։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ