News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 24-ին, ժամը 10-ին մեծ երթի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարեց, որ շաբաթ օրը երթը սկսելու են Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից:

«Երթը լինելու է անսովոր, մոտավորապես այնպիսին, ինչպիսին հեղափոխության օրերին, սկսելու ենք Նոր Նորքից, լինելու ենք վարչական շրջանների մեծ մասում»,– ասաց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ այդ օրը ժողովրդի հետ լավ կքայլեն. «Իրար հետ լավ կքայլենք՝ հեղափոխության այս փուլը արժեւորելու եւ ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը եւս մեկ անգամ ազդարարելու համար»։

Նա հրավիրեց բոլոր նրանց, ովքեր քայլելու մեծ ուժ են զգում իրենց մեջ։ Դա նաեւ առիթ կլինի շփվելու. «Կարոտել եմ բոլորիդ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ