News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով, «Իմ քայլը» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տեղերում անցկացնելու է խիստ համամասնական սկզբունքով: Հարցն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց անկարեւոր է, թե տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից ով ինչքան ձայն կհավաքի. առաջնայինը դաշինքի ստացած տոկոսներն են:

Մյուս կողմից, նա հիանալի գիտակցում է, որ նշյալ թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը ինքնուրույն հազիվ թե շոշափելի քվեներ ստանա, իսկ դա կարող է մեծապես նվազեցնել դաշինքի ստացած տոկոսները, եւ որ իրենց հաջողության միակ գրավականը իր անձն է:

Ուստի, մեր տեղեկություններով, հրահանգված է բոլորին՝ իրենց քարոզարշավն անցկացնել բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան միջոցով: Մեխանիզմը հետեւյալն է. ընտրողներին ուղղակի տեղեկացնել, որ «Նիկոլի քվեաթերթիկը» թիվ այսինչն է, միայն դրանից հետո հավելել, որ երկրորդ էջում նշումի տեղ կա, եթե նեղություն չէ, մի նշան դրեք այնտեղ այս կամ այն թեկնածուի օգտին: 

Ավելին, մեր տեղեկություններով, դաշինքի կենտրոնական շտաբում հետեւելու են բոլոր թեկնածուների ամեն մի քայլին, ամեն մի շարժին, ամեն մի խոսքին: Տարածքային թեկնածուներին նաեւ հրահանգված է նախընտրական քարոզչական բուկլետների մեջ անպայման զետեղել Նիկոլ Փաշինյանի նկարը՝ եթե ոչ առաջին էջում՝ թեկնածուի նկարի հետ, ապա առնվազն հաջորդ իսկ էջի ամենավերեւում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ