News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (հերձող), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։

Սերգեյ Խաչատրյանին իր օրերում խաղից հանելու համար Արսեն Թորոսյանը ցանկացել էր նշանակել Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի տնօրեն, սակայն չէր հաջողել, հիմա Խաչատրյանը բավականին լուրջ ու ռեալ մրցակից է նախարարի «մարդ» համարվող Հովակիմյանին։ Դո՞ւք կհաղթեք, թե՞ Խաչատրյանը՝ հարցրինք  տնօրենի ԺՊ պարոն Հովակիմյանին։ «Ինչպե՞ս կարող եմ ասել, թե ով կարող է հաղթել»։ Դե գիտեք՝ այն զինվորը զինվոր չէ, որը գեներալ չի ուզում դառնալ։

Ես համեստ եմ․ ժամանակը ցույց կտա՝ ով»։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցների շանսերը։ «Ոչ մեկին չեմ ճանաչում»։ Որ չընտրվեք, շա՞տ կտխրեք։ «Որ չընտրվե՜մ… միակ տխրելու պատճառը կլինի այն, որ չորս ամիս գիշերները չքնելու, օր ու գիշեր այստեղ լինելու ու դրական փոփոխությունների արդյունքը կիսատ է մնալու»։ Քիչ-քիչ «գեներալ» եք դառնում։ «Հիվանդանոցը եւս վեց ամիս, նոր տնօրենի դեպքում, գտնվելու է ճանաչման, ինֆորմացիա հավաքելու փուլում, բայց էգոիստաբար ասեմ, որ կյանքս Նոր տարուց առաջ թեթեւանալու է՝ չընտրվելու դեպքում»։ Բայց անգործ եք մնալու։ «Ես երբեք անգործ չեմ մնա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ