News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպասվող ցրտերի ֆոնին տարակուսանք է արտահայտել գլոբալ տաքացման ֆենոմենի առիթով, փոխանցում է «Լենտան»՝ վկայակոչելով նրա Twitter-յան գրառումը:

«Խիստ եւ երկարատեւ ցուրտը կարող է գերազանցել բոլոր ռեկորդները: Ի՞նչ պատահեց գլոբալ տաքացմանը»,- նշել է նա:

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ նոյեմբերի 22-ին ԱՄՆ հյուսիս-արեւելքում սպասվում է ջերմաստիճանի զգալի անկում: Այն կիջնի նորմայից ցածր. օրինակ՝ Նյու Յորքում սպասվում է մինչեւ 9 աստիճան ցուրտ:

Ավելի վաղ Թրամփը քանիցս հոռետեսական վերաբերմունք էր արտահայտել այն փաստերի վերաբերյալ, որոնք հաստատում են կլիմայի գլոբալ փոփոխությունը: Նա հետազոտողների անվանել էր «փող ներծծող խելքի տոպրակներ»:

2017 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգները դուրս է եկել կլիմայի հարցերի Փարիզյան համաձայնագրից: Այն ստորագրվել էր 2015-ին եւ նախատեսում էր զարգացող երկրների կողմից 100 մլրդ դոլարի հատկացում կլիմայական հիմնախնդիրները լուծելու համար: Համաձայնագիրը փոխարինել էր Կիոտոյի արձանագրությանը, որն ընդունվել էր 1997 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ